Համացանցում է հայտնվել Բրյուս Ուիլիսի առաջին լուսանկարը հիվանդության պատճառով կինոյից հեռանալու մասին հայտարարությունից հետո

18:12   7 ապրիլի, 2022

Մի քանի օր առաջ ամերիկացի կինոդերասան Բրյուս Ուիլիսի հարազատները հայտնել են նրա հիվանդության մասին։ Դերասանի մոտ աֆազիա է ախտորոշվել՝ խոսքի ձեռքբերովի խանգարում, ինչի արդյունքում տուժում են խոսելու, հասկանալու, կարդալու եւ գրելու կարողությունները։ Դերասանին աջակցում է ամբողջ ընտանիքը․ Բրյուսի դուստրը՝ Էմման, հրապարակել է նրա ու կնոջ՝ Էմմա Հեմինգի լուսանկարը, որն արվել է զբոսանքի ընթացքում։

Bruce Willis with his wife, Emma Heming

«Մայրիկն ու հայրիկը՝ իրենց սիրելի միջավայրում»,- գրել է նրանց 10-ամյա դուստրը։

Ավելի վաղ դերասանի նախկին կինը՝ Դեմի Մուրը, հայտնել է, որ Բրյուս Ուիլիսն առողջական խնդիրների պատճառով ավարտում է կինոկարիերան։

«Մեր ընտանիքի համար, իսկապես, բարդ ժամանակներ են, եւ մենք շնորհակալ ենք ձեր սիրո, սրտակցության եւ աջակցության համար։ Մենք ցանկանում էինք տեղեկացնել նրա երկրպագուներին, քանի որ գիտենք, թե որքան կարեւոր է նա ձեզ համար, ինչպես դուք նրա համար»,- գրել է Դեմին։



© NEWS.am STYLE