The Weeknd-ը սպառնում է չեղարկել ելույթը «Coachella» փառատոնում, եթե իրեն չվճարեն Քանյեի հոնորարը

12:11   8 ապրիլի, 2022

Կանադացի երգիչ The Weeknd-ը (իսկական անունը՝ Էյբել Թեսֆայե) «Coachella» փառատոնի կազմակերպիչներից պահանջում է իրեն 8.5 միլիոն դոլար վճարել ելույթի համար։ Նախատեսվում էր, որ այդ չափի գումար պետք է ստանար Քանյե Ուեսթը, որը հրաժարվել է մասնակցել միջոցառմանը, հայտնում է Radiokp-ն։

Փառատոնի կազմակերպիչներն արագորեն փոխարինող են գտել Ուեսթին, սակայն ակնհայտորեն չեն հաշվարկել, որ The Weeknd-ը նույնքան գումար կպահանջի, որքան Ուեսթը։ Ընդ որում, արտիստը նաեւ սպառնացել է, որ ելույթ չի ունենա, եթե իրեն չվճարեն նույնքան, որքան պատրաստվում էին Քանյե Ուեսթի դեպքում։

«Ֆիլիպ Անշուտցը (Coachella-ի սեփականատերը) ցանկացել է խնայել Քանյեի համար նախատեսված գումարն ու The Weeknd-ին ավելի քիչ վարել՝ ընդամենը մի քանի միլիոն»,- պատմել է պարբերականի աղբյուրը։ Ինսայդերը հավելելէ , որ երբ The Weeknd-ը սպառնացել է հեռանալ, կազմակերպիչները զիջել են երգչին։

 



© NEWS.am STYLE