«Սիրեք ձեզ շատ»․ Մարի Ավանեսյանի ֆոտոշարքը

10:43   8 ապրիլի, 2022

Երգչուհի Մարի Ավանեսյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։

Մարի Ավանեսյան

Ինստագրամայն էջում հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ շորտ է կրում, տոպ, ջինսե բաճկոն։ Մարին հավաքել է մազերն ու բարձրակրունկներ ընտրել, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ «Սիրելի մայրեր ու աղջիկներ, սիրեք ձեզ շատ ու ինչքան կարող եք, երես տվեք ինքներդ ձեզ»,- հրապարակումը մակագրել է նա։

Մարի-Ավանեսյան.jpg (98 KB)

Օրերս հրապարակված կադրերում Մարին նարնջագույն տաբատ էր կրում եւ վարդագույն շապիկ։ Երգչուհին արձակել էր մազերն ու նախապատվություն էր տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Նա լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին գրել․ «Սիրուն»։



© NEWS.am STYLE