Բրյուս Ուիլիսը հեռանում է կինոյից. Բրյուս Ուիլիսի ֆիլմերի օբյեկտիվ թոփը (մաս 1)

14:15   8 ապրիլի, 2022

Մարտի 30-ին Դեմի Մուրը սոցիալական ցանցերում հայտնել է, որ իր նախկին ամուսինը՝ Բրյուս Ուիլիսը, ավարտում է կարիերան։ Արտիստի հարազատների հայտարարության մեջ նշվում է, որ նրա մոտ աֆազիա է ախտորոշվել, ինչն էլ  խոսքի հետ կապված խնդիրների է հանգեցնում։ Հիվանդությունն ազդում է նաեւ կարդալու, գրելու, մյուսների խոսքը հասկանալու կարողության վրա։

Բրյուսին անկեղծորեն մաղթում ենք քաջառողջություն և խնամք  մերձավոր մարդկանց շրջապատում։

NEWS.am STYLE-ը ներկայացնում է Իեն Հոլմի ֆիլմերի օբյեկտիվ թոփը: Մենք տեղերը բաշխել ենք ըստ կինոյի վերաբերյալ երկու ամենահեղինակավոր կայքերի՝ IMDb-ի եւ Kinopoisk-ի հանրագումարային վարկանիշի տվյալների:

«Պինդ ընկույզ 2»

Крепкий орешек 2.jpg (87 KB)

10-րդ տեղ, վարկանիշը՝ 15 (IMDb-7.2, Kinopoisk-7.8)

Տարեթիվը՝ 1990

Գլխավոր դերերում՝ Բրյուս Ուիլիս, Բոննի Բեդելիա, Ուիլյամ Սեդլեր …

Հասույթը՝ 240 031 094 դոլար:

Սուրբ Ծննդյան նախօրեին մի խումբ ահաբեկիչներ գրավել են միջազգային օդանավակայանը և այժմ պատանդ են պահում հազարավոր ճանապարհորդների։ Նրանց նպատակը նարկոբարոնին փրկելն է։

Բանդան պատրաստ է բոլոր տեսակի դժբախտ պատահարների, բացառությամբ մեկի՝ հանդիպման Ջոն ՄակՔլեյնի հետ։

«Պինդ ընկույզ 3։ Հատուցում»

Крепкий орешек 3.jpg (127 KB)

9-րդ տեղ, վարկանիշը՝ 15․2 (IMDb-7.6, Kinopoisk-7.6)

Տարեթիվը՝ 1995

Գլխավոր դերերում՝ Բրյուս Ուիլիս, Սեմյուել Ջեքսոն, Ջերեմի Այրոնս …

Հասույթը՝ 361 212 499 դոլար:

Այս անգամ ՄակՔլեյնից վրեժ լուծելու համար ահաբեկիչ Սայմոնը, վարպետորեն պայթյուններ կազմակերպելով, ստիպում է նրան մահացու խաղ խաղալ։ Խաղադրույքը Նյու Յորքն է: ՄակՔլեյնը ստիպված է թափառել քաղաքով մեկ՝ հետևելով Սայմոնի հեռախոսային հրահանգներին:Եվ մինչ քաղաքի ողջ ոստիկանությունը զբաղված է ահաբեկիչների որոնմամբ, հանցագործները գողանում են ԱՄՆ Ազգային բանկի ոսկու պաշարները:

«Լիալուսնի թագավորությունը»

Королевство полной луны.jpg (106 KB)

8-րդ տեղ, վարկանիշը՝ 15․4 (IMDb-7.8, Kinopoisk-7.6)

Տարեթիվը՝ 2012

Գլխավոր դերերում՝ Բրյուս Ուիլիս, Էդվարդ Նորթոն, Բիլ Մյուրեյ …

Հասույթը՝ 68 263 166 դոլար:

Սիրահարված մի դեռահաս զույգ փախչում է մեծահասակների վերահսկողությունից: Սեմ Շակասկին մի որբ բոյսկաուտ է, որը լքված է իրեն որդեգրողների կողմից, իսկ Սյուզի Բիշոփը տասներկուամյա ինտրովերտ անհավասարակշիռ աղջիկ է, որն ապրում է կախարդական աշխարհների, երազանքների մեջ: Կորստի հայտնաբերումից հետո տեղի շերիֆը հետաքննություն է սկսում, իսկ բոյսկաուտների ճամբարի ղեկավարը խուզարկություն է կազմակերպում։

«12 կապիկներ»

12 обезьян.jpg (71 KB)

7-րդ տեղ, վարկանիշը՝ 15․7 (IMDb-8.0, Kinopoisk-7.7)

Տարեթիվը՝ 1995

Գլխավոր դերերում՝ Բրյուս Ուիլիս, Մեդելին Սթոու, Բրեդ Փիթ …

Հասույթը՝ 168 839 459 դոլար:

2035 թվականն է... Հրեշավոր, անբուժելի վիրուսը ոչնչացրել է հինգ միլիարդ մարդու, այսինքն՝ աշխարհի բնակչության 99%-ին։ Փրկվածները ստիպված են լինում ապրել ընդհատակում։

Հանցագործ Ջեյմս Քոուլը ժամանակի մեքենայով կամավոր  գնում է վտանգավոր ճանապարհորդության: Նա պետք է հետ գնա անցյալ՝ օգնելու գիտնականներին գտնել այս սարսափելի վիրուսի աղբյուրը և լուծել առեղծվածային «Տասներկու կապիկների» առեղծվածը...

«Հինգերորդ տարրը»

Пятый элемент.jpg (125 KB)

6-րդ տեղ, վարկանիշը՝ 15․8 (IMDb-7.7, Kinopoisk-8.1)

Տարեթիվը՝ 1997

Գլխավոր դերերում՝ Բրյուս Ուիլիս, Միլա Յովովիչ, Գարի Օլդմեն …

Հասույթը՝ 263 920 180 դոլար:

Ամեն հինգ հազար տարին մեկ դռները բացվում են չափումների միջև, և մութ ուժերը ձգտում են կոտրել գոյություն ունեցող ներդաշնակությունը: XXIII դ. Նյու Յորքի տաքսու վարորդ Քորբեն Դալլասը պետք է լուծի գլոբալ խնդիր՝  փրկել ողջ մարդկային ցեղին։

Շարունակելի

Նորայր Նազարյան

 

,



© NEWS.am STYLE