18:43 8 ապրիլի, 2022Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային լուքը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Էմմին սեւ տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ տոպի ու ջինսե բաճկոնի հետ։ Էմմին սպորտային կոշիկ է ընտրել, կերպարն ամբողջացրել է ոճային պայուսակը։

Օրեր առաջ տեղարված սեւ-սպիտակ կադրում երգչուհին մեղմ շպարով էր, նրա մազերն արձակված էին։ Երիտասարդ մայրիկը սեւ հագուստ էր կրում։ «Բարեւ ապրիլ», - հրապարակումը կարճ մակագրել էր նա։