Արեւայրուք, ոճային զգեստ․ Մերի Հակոբյանի լուսանկարը Եգիպտոսից

19:39   8 ապրիլի, 2022

Դերասանուհի Մերի Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է ծովափնյա հանգստի ընթացքում։

Մերի-Հակոբյան

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարն, ըստ սոցիալական ցանցում արված նշման, արվել է Եգիպտոսում։ Մերին կապույտ զգեստ է կրում, որն ընդգծել է նրա գեղեցիկ կազմվածքն ու արեւայրուքը։ Դերասանուհին արձակել է մազերն ու բնական շպար ընտրել, կերպարն ամբողջացրել է ոճային աքսեսուարը՝ ժամացույցը։

Մերի-Հակոբյան.jpg (115 KB)

Օրերս հրապարակված լուսանկարում Մերին ոճային զգեստ էր կրում, որը համադրել էր կանաչ պիջակի հետ։ Երիտասարդ դերասանուհին արձակել էր մազերն ու վառ շպար էր ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր նուրբ վզնոցը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու Մերիին դրական խոսքեր ուղղել․ «Տիկնիկ»։

 



© NEWS.am STYLE