Մադոննայի դուստրը Calvin Klein-ի գովազդային արշավում նկարահանվել է չսափրված թեւատակերով

15:39   8 ապրիլի, 2022

Համացանցում քննադատել են ամերիկացի փոփ երգչուի Մադոննայի դստերը՝ Լուրդես Մարիա Լեոնին, հայտնում է RD-ն։

img_5126-640x795.jpg (45 KB)

Calvin Klein ապրանքանիշի գովազդային արշավներից մեկի լուսանկարում երգչուհու դուստրը սվիթշոթ է կրում եւ կարճ շորտ։ Մյուս լուսանկարում նա ներքնազգեստ է կրում։ Ընդ որում, նա ձեռքերը վեր է բարձրացրել ու ցույց տվել չսափրված թեւատակերը։

«Զզվելի է», «ոչ ոքի հետաքրքիր չէ նայել քո մազոտ թեւատակերին»,- մեկնաբանություններում գրել են օգտատերերը։



© NEWS.am STYLE