Ծանր վիճակում հոսպիտալացվել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը

17:01   8 ապրիլի, 2022

Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Բեդրոս Կիրկորովը, սրտի հետ կապված խնդիրների պատճառով վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել․ հայտնում է «РБК»-ն՝ վկայակոչելով բժշկական շրջանակներում իր աղբյուրին։

89-ամյա արտիստի մոտ սրտի քրոնիկ անբավարարություն է ախտորոշվել։ Նրան բուժման են ուղարկել Վիշնեւսկու անվան հոսպիտալ։ Հոսպիտալացման մասին տեղեկատվությունը հաստատել է Ֆիլիպ Կիրկորովի ներկայացուցիչը։

«Այո՛, ճիշտ է։ Բեդրոսը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում։ Վիճակը ծանր է։ Սակայն պրոֆեսոր Ամիրան Շոթաեւիչ Ռեվիշվիլին անում է ամեն ինչ՝ կյանքը փրկելու համար։ Աղոթում ենք, որ Բեդրոսի առողջության մասին բարի լուր ստանանք, հույս ունենք, որ կկարգավորվի»,- նշել է հայտնի երաժիշտի ներկայացուցիչը։



© NEWS.am STYLE