Ջոնի Դեփի դուստրը «Կաղամարի խաղը» սերիալի աստղի հետ հանդես կգա էրոտիկ դրամայում

23:12   8 ապրիլի, 2022

Ջոնի Դեփի եւ Վանեսա Պարադիի դուստրը՝ մոդել Լիլի-Ռոուզ Մելոդին կխաղա Ջո Թելբոտի «Գավառապետերը» էրոտիկ դրամայում։ Նա կկատարի գլխավոր դերերից մեկը։ Այս մասին հաղորդում է Deadline-ը։

88098.jpg (44 KB)

Մյուս երկու գլխավոր դերերը բաժին հասան Չոն Հո-յոնին եւ Ռենատե Ռեինսվեին։

Ֆիլմի ռեժիսորը Ջո Թելբոտն է, որն առավել հայտնի է «Վերջին սեւամորթ մարդը Սան Ֆրանցիսկոյում» (2019) ֆիլմով: Սցենարի հիմքում ընկած է Անն Սերի վեպը, որը պատմում է մի ընտանիքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, որոնք աշխատանքի են ընդունում երեք երիտասարդ աղջիկների։ Սցենարի ադապտացիան արդեն ավարտվել է, եւ շուտով նկարահանումները կարող են սկսվել Իսպանիայում։



© NEWS.am STYLE