22:41 8 ապրիլի, 2022Դերասան Էդգար Իգիթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով սպորտային կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերին կից Էդգարը գրել է․ «Այն, ինչ մեր հետևում է, և այն, ինչ առջևում է, փոքր բաներ են՝ համեմատած մեր ներսում եղածի հետ», - հրապարակումը մակագրել է դերասանը։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանը վառ բլուզ էր կրում ու ջինսե տաբատ, կերպարն ամբողջացրել էր աքսեսուարներով՝ արեւային ակնոց, ժամացույց։ «Մարդիկ, որոնք ատում են ճշմարտությունը, ատում են նաեւ նրանց, ովքեր համարձակություն ունեն ասելու այն»,- հրապարակումը մակագրել էր դերասանը։