Մեգան Մարքլը վերջնականապես խզել է թագավորական ընտանիքի հետ բոլոր կապերը

12:37   9 ապրիլի, 2022

Կարծես թե Մեգան Մարքլը որոշել է վերջնականապես խզել բոլոր կապերը թագավորական ընտանիքի հետ։ Սասեքսի դքսուհին վերջերս հրաժարվել է «Mayhew» կենդանիների բարեգործական հիմնադրամի հովանավորչությունից։ Հիմնադրամը եզակիներից էր, որին Մեգանն աջակցում էր այն բանից հետո, երբ նա եւ արքայազն Հարին հրաժարվեցին թագավորական պարտականություններից 2020 թվականին:

Մեգան Մարքլն իր այդ քայլի պատճառը չի նշել։ Բայց, եթե նախկինում նա կարող էր գնալ Մեծ Բրիտանիա հանուն իր հովանավորության, ապա այժմ նա նման հնարավորություն չունի։

Նշենք, որ այժմ Մեգան Մարքլն իր հովանավորությամբ Լոնդոնում ունի միայն մեկ բարեգործական կազմակերպություն՝ Smart Works-ը։

Աղբյուրը՝ PeopleTalk



© NEWS.am STYLE