«Ինձ վիրավորել են։ Ես այնպես էի տառապում»․ Հեյլի Բիբերը խոստովանել է՝ ինչու է լքել պոդիումը

12:12   10 ապրիլի, 2022

Ամերիկացի թոփ մոդելն անսպասելի հայտարարություն է արել. Հեյլի Բիբերը բացահայտել է, թե ինչու է թողել իր կարիերան։

Մոդելը պատմել է, թե որքան դժվար է եղել իր համար նորաձեւության ոլորտում աշխատելու ընթացքում։ Հեյլին ուրախ է, որ մինչ այժմ նկարահանվում է ամսագրերի եւ տարբեր ապրանքանիշերի համար, սակայն նա արդեն մի քանի տարի է, ինչ չի հայտնվում պոդիումում: Բիբերը բացատրել է, որ հիասթափվել է մոդելինգից։ Հետեւաբար, նա չի նախատեսում իրեն կապել այս ոլորտի հետ:

«Ես ստիպված էի շփվել ոչ հաճելի մարդկանց հետ։ Քասթինգի մի տնօրեն իր խոսքերով ինձ այնքան ցավ պատճառեց, որ կործանեց իմ ինքնավստահությունը։ Այդ ժամանակ ես այնքան էի տառապում։ Այլեւս չեմ ուզում այդ կյանքը», - հայտարարել է Հեյլին:

Բիբերը երկար ժամանակ չէր կարողանում ուշքի գալ իր հասցեին արված կոպտությունից։ Ժամանակին պոդիումները նրա նվիրական երազանքն էին, բայց այժմ նա նույնիսկ չի ուզում դրա մասին մտածել: «Ես ինձ լիովին ոչնչություն էի զգում։ Ես պայքարում էի ինքս ինձ հետ, որպեսզի չփախչեմ ցուցադրությունից անմիջապես առաջ»,- հիշել է մոդելը։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարը՝ GettyImages



© NEWS.am STYLE