Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը նշանվել են

14:21   9 ապրիլի, 2022

Առաջին անհաջող փորձից 20 տարի անց Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը կրկին նշանվել են։ Այսօր երգչուհին ինքն է խոսել այդ իրադարձության մասին իր On The JLo-ի անձնական կայքում՝ հրապարակելով 13 վայրկյան տեւողությամբ հուզիչ տեսանյութ։ ՋեյԼոն առանց խոսքի ցույց է տվել կանաչ մեծ ադամանդով նշանադրության մատանին։

Jlo.jpg (46 KB)

Ավելի վաղ պապարացիներն առաջինն էին նկատել երգչուհու մատնեմատի մատանին։ Ջեյ Լոն երկար սպասեցնել չտվեց իր երկրպագուներին եւ հաստատեց իր համաձայնությունը Բեն Աֆլեքի կողմից ամուսնության առաջարկին։

«Դա այնքան զվարճալի է, որովհետեւ ես եւ Բենը միասին էինք, եւ մենք այնքան սիրահարված էինք: Դա երեւի իմ կյանքի ամենաերջանիկ շրջանն էր: Բայց, միեւնույն ժամանակ, մենք այնքան քննադատություն էինք ստանում, ու դա քանդում էր մեր հարաբերությունները։ Այդ իսկ պատճառով մենք շատ փոքր էինք՝ հասկանալու համար, թե կյանքում որ արժեքներն են իսկապես կարեւոր», - կիսվել է Ջեյ Լոն:



© NEWS.am STYLE