«Մայրությունն ամենամեծ պարգեւն է, որ տրվում է կնոջը»․ Սուսաննա Պետրոսյանը՝ զավակների հետ

22:47   9 ապրիլի, 2022

Երգչուհի Սուսաննա Պետրոսյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է երեխաների՝ դստեր եւ որդու հետ։

277996319_1165898077573119_3312240748832504963_n(1).jpg (238 KB)

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Սուսաննան հմայիչ կերպարում է։ Նա կրում է ծաղկավոր պրինոտով երկարափեշ զգեստ։ Երգչուհին արձակել է մազերը, նախապատվությունը տվել է մեղմ շպարին։ «Մայրությունն ամենամեծ պարգեւն է, որ տրվում է կնոջը», - ջերմ լուսանկարի մեկնաբանություններում գրել է Սուսաննան։

277689219_1046400942613178_5739849313449048636_n.jpg (312 KB)

Օրերս տեղադրված կադրերն արվել էին Մոսկվա քաղաքում։ Երիտասարդ մայրիկը կերպարանք էր ընդունել ձյունածածկ եղեւնու ֆոնին։ Նա կրում էր սպիտակ գույնի սպորտային հագուստ, սեւ վերնազգեստ, տաք գլխարկ։ Նրա մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։

«Մինչդեռ իմ սրտի քաղաքում արեւ է մենք այստեղ «վայելում» ենք գարնանային խենթ ու խելառ եղանակը։ Իսկ դուք ամառն եք սիրում, թէ ձմեռը», - գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE