«Մի քիչ լռեմ էլի...»․ Նազենի Հովհաննիսյանի սպորտային կերպարը

12:47   10 ապրիլի, 2022

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սպորտային կերպարում։

278106788_690049738986716_3396547158328037997_n(1).jpg (280 KB)

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում Նազենին կրում է սեւ գույնի հանդերձանք․ լայն տաբատ, մեջքի հատվածում հետաքրքիր բացվածքով բլուզ։ Նրա մազերն արձակված են, իսկ կերպարն ամբողջական են դարձնում գլխարկն ու արեւային ակնոցը։ «Մի քիչ լռեմ էլի...) Կարդամ, քայլեմ, պարպվեմ, լցվեմ, որ էլի խոսեմ )», - մակագրել է նա։

Նազենի Հովհաննիսյան

Ավելի վաղ տեղադրված արխիվային լուսանկարն արվել էր Սեւանում։ «Մարդու ներսում էնքան տարածություն կա... մնում է սիրով լցնենք... Սրտանց ու սիրով Բարի լույս եմ մաղթում, օրը թող բարիք բերի։ Հ.Գ. Որոշենք, որ մի կիսատ գործ էլ էսօր ավարտենք՝ արդեն լավ է»,- գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE