«Նրբություն»․ ինչ զգեստ է ընտրում Էմմա Սապունջյանը երեկոյան կերպարի համար

14:42   10 ապրիլի, 2022

Դերասանուհի Էմմա Սապունջյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է երեկոյան կերպարում։

278037168_1033180257406817_7357361111244759018_n.jpg (279 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին կերպարանք է ընդունել ոտքի հատվածում համարձակ բացվածքով, երկարափեշ զգեստով, որը համադրել է ոճային բարձրակրունկների հետ։ Նա արձակել է ալիքավոր հարդարված մազերը, նախընտրել՝ ընդգծված շպար։ «Ինձ համար նոր կերպար մարմնավորելը նշանակում ա «գնալ արձակուրդ ինքդ քեզնից» այսօր իմ արձակուրդը վերջացավ...», գրել է Էմման։ Իսկ հետեւորդները բազում դրական խոսքեր են ուղղել նրան․ «Նրբություն», «Սիրուն»։

Էմմա-Սապունջյան-1.jpg (261 KB)

Օրեր առաջ տեղադրված կադրերում դերասանուհին սպիտակ զգեստ էր կրում, որը համադրել էր նույն գույնի բարձրակրունկների հետ։ Էմման արձակել էր մազերն ու վառ շպարով էր։ «Մեկ-մեկ սենց տեսք էլ եմ ունենում, մի զարմացեք»,- հրապարակումը մակագրել էր դերասանուհին, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել․ «Շքեղ»։



© NEWS.am STYLE