Բրուքլին Բեքհեմն ու Նիկոլա Պելցն ամուսնացել են

15:09   10 ապրիլի, 2022

Ապրիլի 9-ին տեղի ունեցավ Վիկտորիա եւ Դեւիդ Բեքհեմների ավագ որդու՝ Բրուքլինի եւ նրա սիրելի Նիկոլա Պելցի հարսանեկան արարողությունը։ Պատմում ենք, թե ինչպես է անցել տոնակատարությունը, որին զույգը պատրաստվում էր գրեթե երկու տարի։

Աստղերը հարսանեկան երդումներ են փոխանակել Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում գտնվող Նիկոլայի հոր առանձնատանը: Ըստ աղբյուրների՝ սա մեծ տոնակատարության առաջին մասն էր։ Երկրորդ հարսանիքը պետք է տեղի ունենա Անգլիայում՝ փեսայի տանը։ Երեկոյի ընթացքում հարսնացուն հասցրել է փոխել երեք զգեստ։ Ի դեպ, Valentino-ի ստեղծագործական տնօրեն Պիերպաոլո Պիչոլին դրանցից մեկն անձամբ է ստեղծել նրա համար։

2022-04-10-08.05.14-640x464.jpg (38 KB)

Արարողության վարողը Դեւիդ Բեքհեմն էր, իսկ որպես դիջեյ հրավիրված էր Սնուփ Դոգը։ «Բրուքլինի հարսանիքը մեծ գործ է, եւ իմ նվերը նրան ու իր ապագա կնոջն այն է, որ ես կնվագեմ իրենց համար այդքան կարեւոր օրվա ընթացքում», - ասել է ռեփերը The Mirror-ին:

Հարսանիքն ինքնին խիստ գաղտնի էր։ Բեքհեմների առաջնեկը եւ նրա նշանածը հարսանեկան արարողության լուսանկարների բացառիկ իրավունքները վաճառել են Vogue ամսագրին: Հարսն ու փեսան հյուրերին արգելել են նկարել բջջային հեռախոսներով եւ կադրեր տեղադրել համացանցում։

Ի դեպ, հյուրերի թվում էին Spice Girls-ի ամբողջական կազմը, Գորդոն Ռամզին, Եվա Լոնգորիան, Ուիլյամս քույրերը, Ռոկո Ռիչին, Ջիջի Հադիդը, Էլիզաբեթ Հերլին եւ շատ ուրիշներ։

 Աղբյուրը՝ PeopleTalk

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE