ՀՀ էկոնոմիկայի նախարարը ներկա է գտնվել ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլյա Յաշինի նախկին կնոջ համերգին (վիդեո)

18:10   10 ապրիլի, 2022

Մարտի սկզբին Ուրալյան «Ալոե Վերա» խմբի մենակատար Վերա Մուսայելյանը որոշ ժամանակով լքել է Ռուսաստանը՝ «իր, ազատության, հասարակության համար» վախի պատճառով։ Այդ մասին նա պատմել է իր Instagram-ում։ Աղջիկը նախ գնացել է Թուրքիա, ապա տեղափոխվել Երեւան, որտեղ նախօրեին բարերից մեկում տեղի է ունեցել «ԱլոեՎերա» խմբի համերգը։ Համերգից մի հատված հրապարակել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Եկել եմ նոր բարի բացմանը, տերերը ռուսներ են»,- տեսանյութը մակագրել է Քերոբյանը։

Ինքը՝ Վերան, դրական է արձագանքել միջոցառմանը նախարարի ներկայությանը։ Նրա խոսքով՝ Քերոբյանն իր աջակցությունն է առաջարկել տարբեր ծրագրերի իրականացման հարցում։

Վերա Մուսայելյանն ամուսնացել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլյա Յաշինի հետ 2020 թվականի սեպտեմբերին։ 2021 թվականի հոկտեմբերին զույգը հայտարարեց բաժանման մասին լուրը։ Իլյան չմեկնաբանեց ամուսնալուծության պատճառը, միայն հակիրճ նշեց կյանքի մասին տարբեր պատկերացումների մասին։



© NEWS.am STYLE