«Եթե ունես երազանք՝ պահպանիր այն»․ Անիտա Ավետիսյանի հրապուրիչ ֆոտոշարքը

22:40   10 ապրիլի, 2022

Դերասանուհի Անիտա Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հրապուրիչ կերպարում։

277973167_1347716852396547_1882490157241406999_n.jpg (168 KB)

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում դերասանուհին կրում է սպիտակ բլուզ, որը համադրել է վարդագույն երանգի շորտերի եւ հետքրքիր նախշերով վերնազգեստի հետ։ Նրա մազերը կիսով չափ հավաքված են, վառ ու արտահայտիչ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում են երկարաճիտները։ «Մի լսիր ոչ մեկին, ով կասի, որ դու իբր ինչ-որ բան չես կարող: Նույնիսկ ինձ: Հասկացա՞ր: Եթե ունես երազանք՝ պահպանիր այն: Մարդիկ, ովքեր ինչ-որ բան չեն կարողանում, կպնդեն, որ իբր դու նույնպես չես կարող: Նպատակ ես դրել՝ հասիր դրան: Եվ վերջ...», - գրել է դերասանուհին։

Անիտա-Ավետիսյան-1.jpg (197 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին սեւ տաբատ էր կրում ու տոպ։ Անիտան արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Դերասանուհին պատկերված էր՝ ծաղկեփնջերով շրջապատված։ «Արա՜ այնպես, որ քո ամեն բարի լույս սկսվի ծաղիկներով»,- հրապարակումը կարճ մակագրել էր նա։

Լուսանկարը՝ f.t.l_photography



© NEWS.am STYLE