«Ռուսաստանի քաղաքացիներից ոչ ոք ոչինչ պարտական չէ Ուկրաինայի քաղաքացուն»․ Սարիկ Անդրեասյանը՝ Նուրլան Սաբուրովի հետ կապված սկանդալի մասին

10:12   11 ապրիլի, 2022

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը կարծիք է հայտնել Նուրլան Սաբուրովի հետ կապված սկանդալի առնչությամբ․ վերջինս խոստովանել էր, որ չի խոսում քաղաքականության մասին, քանի որ վախենում իր ընտանիքի ու կարիերայի համար։

«Լյուդմիլա Ուլիցկայան «Կուկոցկու կազուսը» ստեղծագործություն ունի։ Դրանում հերոսներից մեկին հարցնում են՝ «Դու կարմիրների՞, թե՞ սպիտակների կողմից ես», եւ հերոսը պատասխանում է․ «Ես բժիշկ եմ»։ Օրերս տեսանյութ դիտեցի, որում Լոս Անջելեսում համերգի ընթացքում հումորիստ Նուրլան Սաբուրովին, ըստ էության, ստիպել են հայտնել իր դիրքորոշումը։ Նախ, աննրբանկատ է դա անել համերգի ընթացքում։ Երկրորդ, Ռուսաստանի քաղաքացիներից ոչ մեկը բացարձակապես ոչինչ պարտական չէ Ուկրաինայի քաղաքացուն, առավել եւս ուկրաինացուն, որը Լոս Անջելեսում գնացել է Սաբուրովի համերգին։ Կրկնեմ եւս մեկ անգամ։ Ոչ ոք։ Ոչինչ։ Պարտական չէ։

Ինձ հաճախ են գրում, թե երբ ամեն ինչ ավարտվի Ուկրաինայի հաղթանակով, դուք, Սարիկ, կփոխվեք։ Դուք ինձ վատ եք ճանաչում։ Նախ, Ուկրաինայի հաղթանակ չի լինի, երկրորդ, ես, ցանկացած դեպքում, չեմ փոխվի։ Ես կյանքում միայն պարտական են երեխաներիս, մտերիմներիս, Հայրենիքիս ու երկրին»,- գրել է Անդրեասյանը։

Լոս Անջելեսում կատակերգու Նուրլան Սաբուրովի ելույթի ընթացքում հանդիսատեսից մեկը դիմել էր նրան ու խնդրել կարծքի հայտնել աշխարհում իրավիճակի մասին։ Հումորիսն իր հերթին լռությունը բացատրել էր քաղաքական թեմաների մասին խոսելու վախով։ «Այո՛, այդպես էլ կա, ես ընտանիք ունեմ։ Դուք պետք է հասկանաք, որ ես եւս վախեր ունեմ»,- պատասխանել էր նա։

 



© NEWS.am STYLE