«Ես ուժեղ եմ, ու նմանատիպ բաները չեն կարող խանգարել». Աստղիկ Սաֆարյանի նոր տեսահոլովակի շնորհանդեսն ու հուզմունքի պատճառով ունեցած առողջական խնդիրը (ֆոտո/վիդեո)

10:31   11 ապրիլի, 2022

Շնորհանդեսները վերջին տարիներին հայկական շոու-բիզնեսում ոչ հաճախակի բնույթ են կրում, սակայն խոսքը Աստղիկ Սաֆարյանի մասին չէ: Երգչուհին սիրում է իր նորությունները նշանավորել հաճելի միջոցառումներով, իսկ հերթական առիթը նոր տեսահոլովակի պրեմիերան էր, որի շնորհանդեսին Աստղիկն այնքան եռանդով էր պատրաստվել, որ գերհոգնածության ու հուզմունքի արդյունքում՝ հասցրել է հայտնվել հիվանդանոցում, սակայն ինչպես ինքն է փաստում՝ ոչինչ չի կարող իրեն ետ պահել իր նպատակներն իրագործելուց.

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

«Հիմա, փառք Աստծո, լավ եմ: Չգիտեմ` ինչից էր եղել այդ խնդիրը, երեւի` հուզմունքից, բայց ինչպես իմ երգում է ասվում` ես ուժեղ եմ, ու նմանատիպ ոչ մի բան չի կարող խանգարել ինձ, որ լինեմ ուժեղ ու շարունակեմ աշխատել»:

Աստղիկի նոր աշխատանքը կոչվում է «Իմ կես». երգի հեղինակը հենց երգչուհին է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Սարո Դավթյանը: Երգը Աստղիկի թվով չորրորդ՝ «Դու ուժեղ ես» ձայնասկավառակից է, որը երգչուհին թողարկել էր անցած տարի: Այժմ այն հասանելի է ոչ միայն տեսահոլովակի տեսքով, այլեւ՝ առցանց բոլոր հարթակներում:

Hayk Aleksanyan43280090-59.jpg (3.37 MB)

«Տեսահոլովակը նկարահաել ենք հունվարին` նախքան Իսպանիա մեկնելս: Իսկ շնորհանդեսի ամբողջ կազմակերպչական հարցերով ինքս եմ զբաղվել, եւ ուրախությամբ եմ այդ մասին խոսում, որովհետեւ այս ամբողջ գործընթացը, որն, իհարկե, իրականություն է դարձել նաեւ իմ գործընկերների շնորհիվ, արդեն սկսել է ինձ դուր գալ»,-ասում է նա ու, անդրադառնալով ամեն անգամ աշատանքը շնորհանդեսով ներկայացնելու ավանդույթին, հավելում,-«Ես, երեւի, հին դպրոցից եմ, որովհետեւ, երբ իմ կարիերան սկսել եմ 15 տարի առաջ, այս հաճելի ավանդույթն ունեինք, ինչը թույլ է տալիս աշխատանքը պատշաճ կերպով թողարկել: Նման առիթները ոչ միայն գեղեցիկ են ներկայացնում քո գործը, այլեւ հյուրերին հնարավորություն տալիս միմյանց հետ շփվելու, հաճելի վայրում վայելելու երաժշտություն եւ, իհարկե, առաջինը ծանոթանալու նորությանը»:

«Իմ կես» տեսահոլովակում ներկայացված է ռոմանտիկ սիրո պատմություն, որտեղ հերոսուհին փորձում է անակնկալ մատուցել սիրելիին՝ նրա համար երգ գրելով, սակայն, ինչպես Աստղիկն է մեկնաբանում, տեսահոլովակի հերոսի մատուցած անակնկալը, որը նշանադրության մատանու տեսքով է, գերազանցում է նրա բոլոր սպասումները:

Hayk Aleksanyan43280090-30.jpg (4.11 MB)

«Որքան էլ օրիգինալ գտնվի կինը նվերի հարցում, տղամարդը միշտ իր մատուցածով պետք է «հաղթի» նրան, հենց դա ենք ներկայացրել տեսահոլովակում»,-ասում է երգչուհին՝ ժպիտով հավելելով, որ սպասում է այն օրվան, երբ իր տեսահոլովակի պատմությունը կդառնա իրականություն:

Hayk Aleksanyan43280090-159.jpg (3.54 MB)

«Ես հավատում եմ սիրուն, միգուցե, դրա համար է, որ մինչ օրս չեմ ամուսնացել, որովհետեւ ուզում եմ սիրով ամուսնանալ»:

Տեսահոլովակի շնորհանդեսից զատ՝ Աստղիկը հանդես եկավ նաեւ փոքրիկ համերգային ծրագրով, իսկ վերջում ներկաներին անակնկալ էր սպասվում՝ խաղարկության ու նվերների տեսքով:

Hayk Aleksanyan43280090-140.jpg (3.59 MB)278003155_982016976039265_5527446607482348125_n.jpg (202 KB)

Hayk Aleksanyan43280090-133.jpg (3.36 MB)

Hayk Aleksanyan43280090-122.jpg (3.68 MB)

Hayk Aleksanyan43280090-195.jpg (3.51 MB)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Հայկ Ալեքսանյանի



© NEWS.am STYLE