22:48 11 ապրիլի, 2022Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է որդու՝ Լեոյի հետ։ Մայր ու որդի ջերմ գրկախառնված են։ Լուսանկարն արվել է Ծաղկազարդի ընթացքում։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին կրում էր ուսը բաց, սեւ գույնի բլուզ։ Նրա մազերն արձակված էին, առանց շպարի էր։ Երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջական էին դարձնում աքսեսուարները․ ժամացույց, վզնոց։ Նա հրապարակումը չէր մեկնաբանել։