Հայտնի են այս տարի «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները

11:26   11 ապրիլի, 2022

Երեւանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։ Այս տարի եւս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից, հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը։

Հայտարարվել է նաև փառատոնի արտադրական հարթակի՝ GAIFF Pro հավատարմագրման բացման  մասին։ Նաև GAIFF Pro-ն սկսում է C2C նախագծերի և աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի հայտերի ընդունումը: C2C շուկան այս տարի տեղի կունենա հուլիսի 11-15-ը:

 Որպես GAIFF Pro-ի բաղադրիչ՝ C2C Տարածաշրջանային համատեղ արտադրության շուկան Արևմտյան Ասիայի տարածաշրջանի կինոռեժիսորների համար նախատեսված միջազգային հարթակ է։

 



© NEWS.am STYLE