Գարնանային․ Էմմա Սապունջյանի լուքը

16:43   11 ապրիլի, 2022

Դերասանուհի Էմմա Սապունջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր դասական կերպարը։

Էմմա Սապունջյան

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում դերասանուհին կանաչ վերնաշապիկ է կրում։ Էմման արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել՝ կերպարն ամբողջացնելով աքսեսուարներով։ ««Դերասանը» մասնագիտություն չէ, հիվանդություն է, որից բուժում չկա»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

278037168_1033180257406817_7357361111244759018_n.jpg (279 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին ոճային զգեստ էր կրում, որը համադրել էր ոճային բարձրակրունկների հետ։ Նա արձակել էր մազերը, նախընտրել ընդգծված շպար։ «Ինձ համար նոր կերպար մարմնավորելը նշանակում ա «գնալ արձակուրդ ինքդ քեզնից» այսօր իմ արձակուրդը վերջացավ...»,- գրել էր Էմման։ Իսկ հետեւորդները բազում դրական խոսքեր էին ուղղել նրան․ «Նրբություն», «Սիրուն»։



© NEWS.am STYLE