Դենիել Ռեդքլիֆը որոշել է ռեժիսոր դառնալ

13:17   11 ապրիլի, 2022

«Հարի Փոթերի» աստղ Դենիել Ռեդքլիֆը պատմել է ռեժիսորի կարիերա սկսելու ծրագրերի մասին։ Դերասանը ցանկանում է իր սցենարի հիման վրա ժապավեն նկարահանել կինոարտադրության մասին։

«Դա կլինի մոտակա տարիներին, քանի որ ինձ մոտ ամեն ինչ ծրագրված է մեկուկես տարի առաջ։ Մարդիկ հաճախ են ասում՝ «գրիր ինչի մասին գիտես»։ Իմ կյանքը դժվար է ենթարկվում նկարագրության, այդ պատճառով չեմ ցանկանում գրել այդ մասին։ Բայց ես ելք եմ գտել՝ գրելու համար ինչ-որ բան, որը կապված է կինոարտադրության հետ»,- Empire-ին տված հարցազրույցում ասել է արտիստը։

Դենիելը ցանկանում է սեփական ֆիլմը նկարահանել, սակայն կադրում, վստահաբար, չի հայտնվի։

«Ես պարզապես կցանկանայի ռեժիսոր լինել երկու պատճառով, մասամբ այն պատճառով, որ նախկինում դա չեմ արել, եւ ես չէի ցանկանա միաժամանակ երկու գործ անել։ Բայց ավելի շատ այն պատճառով, որ երբ դուք ֆիլմ եք նկարահանում, դուք պետք է մոնտաժի ընթացքում այն դիտեք հազարավոր անգամներ, եւ ես չեմ ցանկամում այդքան շատ նայել սեփական դեմքիս։ Կանեմ առանց դրա»,- նշել է նա։

 



© NEWS.am STYLE