«Հենց թուլացնես ուժերդ ու չբռնես երազանքիդ ձեռքը, նա կկորչի»․ Թամարա Գեւորգյան (ֆոտո)

13:43   12 ապրիլի, 2022

Դերասանուհի Թամարա Գեւորգյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։

Թամարա Գեւորգյան

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում՝ կաշվե տաբատ, բլուզ եւ պիջակ։ Թամարան հավաքել է մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է խոշոր վզնոցը։ «Հենց թուլացնես ուժերդ ու չբռնես երազանքիդ ձեռքը, նա կկորչի: Հավատա´ երազանքիդ, ու որքան էլ վեր բարձրանալու ճանապարհը դժվար լինի, սպասիր այն օրվան, որ դու ու քո երազանքը վերևում կանգնած պիտի նայեք ձեր անցած ճանապարհը, հպարտանաք իրարով ու գրկեք: Հանուն այդ պահի հիմա պինդ բռնիր երազանքիդ ձեռքը...ու բաց մի թող»,- մեկնաբանություններում գրել է նա։

Թամարա-Գեւորգյան-2.jpg (166 KB)

Ավելի վաղ հրապարակված ֆոտոշարքի համար դերասանուհին կաշվե սեւ հագուստ էր ընտրել։ Թամարան արձակել էր մազերն ու հագուստի գույնի գլխարկ էր կրում։ Նա բնական դիմահարդարում էր նախընտրել, իսկ մեկնաբանությունների հատվածում գրել էր․ «Կգա ապրիլն, ու ամեն ինչ կարգի կընկնի»։



© NEWS.am STYLE