«Գարունն ու ես»․ Զարուհի Բաբայան (ֆոտո)

21:45   11 ապրիլի, 2022

Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Զարուհի Բաբայան

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին կապույտ վերարկու է կրում։ Նա արձակել է մազերն ու ոճային պայուսակ ընտրել։ «Գարունն ու ես»,- հրապարակումը մակագրել է նա։

View this post on Instagram

A post shared by Zaruhi Babayan (@zaruhibabayanofficial)

«Երբեմն մենք ինքներս չենք հասկանում, թե որտեղից ենք մեր մեջ գտնում ուժ ապրելու, շարժվելու առաջ և հույս ունենալու։ Իսկ գաղտնիքը միայն մեր մեջ է, մեր ցանկությունների, մեր երազանքների և մեր վճռականության մեջ է։ Նույնիսկ անելանելի թվացող վիճակում մարդը գտնում է այն ուժը, որը էսպես մազերից քաշելով,ստիպում է կանգնել ոտքի և քայլել։ Ուժ, սեր և հույս բոլորիդ»,- ավելի վաղ գրել էր նա։



© NEWS.am STYLE