Հրդեհից տուժած երգչուհի Մարինա Խլեբնիկովան մաշկի փոխպատվաստման վիրահատության է ենթարկվել

16:12   11 ապրիլի, 2022

Ռուս երգչուհի Մարինա Խլեբիկովան սարսափելի հրդեհից հետո հեռուստատեսություն է վերդարձել։ Նա մասնակցել է «Ողջույն, Անդրեյ» հաղորդման նկարահանումներին, որի ընթացքում պատմել է իր հետ տեղի ունեցածի հետեւանքների մասին։

«Սկզբում վատ էր, անկեղծ կասեմ․․․ Վերակենդանացման բաժանմունքում ուշքի եկա առաջին իսկ օրերին։ 70 տոկոս այրվածքներ չեն եղել։ Մաշկի ախտահարումը յոթ տոկոս է եղել։ Եղել են նաեւ լրջորեն ախտահարված հատվածներ։ Ոտքի հատվածում մաշկի փոխտապվաստում եմ ունեցել, այն ինձ խանգարում է քայլել, բայց ես փորձում եմ գնալ-գալ»,- ասել է Խլեբնիկովան։

Արտիստն այժմ զբաղված է վերանորորգմամբ։ Գործընթացը դանդաղ է առաջ շարժվում, սակայն նրան արդեն իսկ հաջողվել է կարգի բերել սենյակներից մեկը։

Խլեբնիկովային հրդեհից հետո ծանր վիճակով հոսպիտալացրել էին նախորդ տարի՝ նոյեմբերի 18-ին։



© NEWS.am STYLE