Քիմ Քարդաշյանը փաստաբանների է վարձել՝ կանխարգելելու նոր ինտիմ տեսանյութի հրապարակումը

14:22   11 ապրիլի, 2022

Հեռուստաստղ Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ նոր ինտիմ տեսանյութը կարող է հայտնվել համացանցում։ Աստղը փաստաբանների է վարձել՝ դրա հրապարակումը թույլ չտալու համար, հայտնում է Spletnik-ը՝ վկայակոչելով The Sun-ին։

«Քիմը գիտի, որ Ռեյ Ջեյը դրանք ձայնագրել է այլ սկավառակների վրա։ Որոշ կադրեր անհավանական ինտիմ կլինեն»,- հայտնել է տաբլոիդի աղբյուրը։

Ավելի վաղ Քիմի նախկին ամուսինը՝ Քանյե Ուեսթը, հայտնել էր, թե Ռեյ Ջեյից վերցրել է կնոջ մասնակցությամբ տեսագրությունները։



© NEWS.am STYLE