Մարդկային տարբեր աշխարհներ ու ապրումներ. Երեւանում բացվել է նկարիչ Արման Օհանյանի «Հոգեբուժարան» ցուցահանդեսը (ֆոտո)

15:31   11 ապրիլի, 2022

Ապրիլի 9-ից «Դալան» ցուցասրահում բացվել է նկարիչ Արման Օհանյանի «Հոգեբուժարան» ցուցահանդեսը, որը, ինչպես հուշում է խորագիրը, ներկայացնում է նկարներ՝ մարդկային տարբեր հոգեվիճակների մասին:

Երիտասարդ նկարիչը, NEWS.am STYLE-ի հետ զրույցում, պատմեց, որ այս շարքի շուրջ աշխատել է մոտ 7 տարի, իսկ ոգեշնչման աղբյուրը հանդիսացել է հոգեբուժարանի մասին պատմող հայկական վավերագրական ֆիլմերից մեկը, որը դիտելու պահին 8 տարեկան է եղել, ու այնքան է տպավորվել մարդու հոգեբանությամբ, որ տարիներ շարունակ ուսումնասիրելով այն՝ փորձել է փոխանցել իր աշխատանքներում:

ZET_0567.jpg (3.67 MB)

«Իմ նկարները բուն հոգեբուժարանի պատերի մասին չեն, այլ՝ մարդկային աշխարհի: Շարքը նկարելու ընթացքում եղել եմ նաեւ հոգեբուժարանում, շփվել տարբեր մարդկանց հետ, քանի որ սեփական փորձը միշտ շատ եմ կարեւորում, եւ դա օգնում է ամեն ինչ ավելի լուրջ ու ռեալ ներկայացնելուն: Իմ բոլոր մտքերը ներառված են այս շարքում»:

ZET_0569.jpg (3.56 MB)

Ցուցահանդեսին ներկայացված է մոտ 23 աշխատանք, որոնցից յուրաքանչյուրը ստեղծվել է տարբեր փուլերում՝ ելնելով նկարչի հոգեվիճակից ու հույզերից,-«Բոլոր նկարներում կա նաեւ իմ անձնական հոգեվիճակը, քանի որ կարծում եմ՝ նկարիչները հաճախ հենց իրենց են նկարում, իրենց անհանգստությունները»,-նշեց նա:

ZET_0580.jpg (6.60 MB)

Արմանը նկարել սկսել է ինքնուրույն՝ 5 տարեկանից, իսկ ավելի ուշ մասնագիտացել Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, որն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Մանկավարժական համալսարանում: «Հոգեբուժարան» շարքի շուրջ սկսել է աշխատել ուսանողական տարիներից, եւ առայժմ իր բոլոր աշխատանքներն այս թեմայով են:

Ինչ վերաբերում է ցուցահանդեսին, այն տեւելու է մինչեւ ապրիլի 13-ը ներառյալ:

ZET_0582.jpg (5.69 MB)

ZET_0584.jpg (4.75 MB)

ZET_0587.jpg (3.97 MB)

ZET_0594.jpg (6.29 MB)

ZET_0595.jpg (6.90 MB)

ZET_0606.jpg (6.63 MB)

ZET_0607.jpg (7.37 MB)

ZET_0614.jpg (6.01 MB)

ZET_0642.jpg (4.58 MB)

ZET_0666.jpg (6.80 MB)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Վահե Աղամյանի



© NEWS.am STYLE