Պարող դագաղագործների մասնակցությամբ մեմը վաճառվել է 1 միլիոն դոլարով

17:12   11 ապրիլի, 2022

Coffin dance վիդեոմեմը, որում նկարահանվել են Գանայից դագաղագործներ, աճուրդում NTF տոկենի տեսքով վաճառվել է 1,04 միլիոն դոլարով։ Մեմի NFT տարբերակը ներկայացրել են Բենջամին Աիդուն եւ Մեթյու Օրդրիքը, որոնք օրիգինալ հոլովակը հրապարակել էին YouTube-ում։

Աճուրդի կազմակերպիչները հենց դագաղածործներն ու ուկրաինական «Bads» գործակալությունն էին։ Ստացված գումարի մեկ չորրորդը կնվիրաբերեն ուկրաինական բարեգործական հիմնադրամին, նույնքան գումար բաժին կհասնի նաեւ գործակալությանը։ Գումարի կեսը կստանան տեսանյութի մասնակիցները։

Coffin Dance-ը համացանցում հայտնիություն է ձեռք բերել 2020թ․-ին։ Բենջամին Աիդուն, իր հերթին հոլովակում գլխավոր դերակատարներից մեկն է։

Աղբյուրը՝ Onliner



© NEWS.am STYLE