Քեւին Սփեյսին դատավորին խնդրել է կարճել ոտնձգության մասին գործը

20:12   11 ապրիլի, 2022

Հոլիվուդյան դերասան Քեւին Սփեյսին խնդրել է մերժել դերասան Էնթոնի Ռեփի հայցը, որը նրան մեղադրել էր ոտնձգության մեջ։ Զոհի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել 1986թ․-ին՝ երեկույթի ընթացքում։ Սփեյսիի փաստաբանները հայտարարել են, որ դերասանի հասցեին մեղադրանքները կեղծ են, գրում է Deadline-ը։

2017թ․-ին դերասանին մեղադրել են սեռական ոտնձգության մեջ, որը կատարվել է ընդդեմ դերասան Էնթոնի Ռեփի («Աստղային ճանապարհ»), որը միջադեպի պահին 14 տարեկան է եղել։ Նրա վարկածի համաձայն՝ երեկույթի թեժ պահին 26-ամյա Քեւինը ձեռք է տվել նրա նստատեղին, պառկեցրել անկողնուն։ 

Ավելի վաղ Քեւին Սփեյսին վիճարկել է իրենից 31 միլիոն դոլար բռնագանձելու դատարանի որոշումը «Թղթե տնակ» (House of Cards) սերիալի նկարահանումների ընթացքում սեռական ոտնձգությունների դեպքերի համար։

 



© NEWS.am STYLE