Հայտնի է, թե որ հերոսները ներգրավված կլինեն «Կաղամարի խաղի» երկրորդ եթերաշրջանում

22:23   11 ապրիլի, 2022

«Կաղամարի խաղը» սերիալի ռեժիսոր Հվան Ջոն Հեքը պատմել է, թե որ հերոսները կհայտնվեն երկրորդ եթերաշրջանում, գրում է Collider-ը։

Իրենց դերերին կվերադառնան Լի Ջոն Ջեն (գլխավոր հերոս Սոն Կի Խուն, որը հաղթել է փորձությունը) եւ Լի Բեն Հոնը։

Netflix-ը «Կաղամարի խաղը» սերիալը սկսել է ցուցադրել նախորդ տարվա սեպտեմբերին․ նախագիծն առաջին ամսվա ընթացքում սթրիմինգային հարթակի բացարձակ ռեկորդ է սահմանել՝ 111 միլիոն ժամ դիտում։ Ըստ սյուժեի՝ հերոսները մահացու խաղի են մասնակցում՝ պայքարելով 45,6 միլիարդ վոն գումարային մրցանակի համար։



© NEWS.am STYLE