Հայաստանի ազգային կինոկենտրոնը կմասնակցի Կաննի կինոփառատոնի «Marche du Film» կինոշուկային

19:21   11 ապրիլի, 2022

Հայաստանի ազգային կինոկենտրոնը մասնակցում է մայիսի 17-25-ը կայանալիք Կաննի միջազգային կինոփառատոնի «Marche du Film» կինոշուկային, որտեղ ունենալու է տաղավար (Palais 1, Booth N 23.04)։

«Առաջարկում ենք բոլոր կինոգործիչներին, ովքեր պատրաստվում են ներկա գտնվել Marche du Film կինոշուկային նախօրոք կապ հաստատել Կինոկենտրոնի հետ, որպեսզի մենք կարողանանք աջակցել ձեզ ձեր պլանավորած հանդիպումները հայկական տաղավարում կազմակերպելու համար»,- ասված է կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջում։



© NEWS.am STYLE