Բրիթնի Սփիրսը երեխայի է սպասում

01:13   12 ապրիլի, 2022

Փոփ աստղ Բրիթնի Սփիրսն ու նրա փեսացուն՝ Սեմ Ասգարին, երեխայի են սպասում։ Երգչուհին ուրախալի լուրը հայտնել է ինստագրամյան էջում։ Բրիթնին խոստովանել է, որ քաշի տատանումներ է նկատել, երբ պատրաստվում էր ճամփորդության Մաուի կղզի։

«Ես այնքան էի նիհարել՝ Մաուի կղզի մեկնելու համար, սակայն արդյունքում քաշ հավաքեցի։ Ես մտածեցի․ «Աստված իմ, ի՞նչ է տեղի ունեցել իմ որովայնի հետ»։ Ամուսինս ասաց․ «Դու հղի չե՞ս, հիմարիկ»։ Եվ այսպես, ես հղիության թեստ անցա։ Դե ինչ, ես երեխա եմ ունենալոի։ Չորս օր անց որովայնս ավելի կմենածա։ Եթե նրանք երկուսն են, ես պարզապես կարող եմ կորցնել նրանց։ Ակնհայտորեն, ես այդքան հաճախ չեմ դուրս գա տնից, քանի որ պապարացիները գումար են աշխատում իմ լուսանկարներով, ինչպես արդեն արել են նախկինում»,- խոստովանել է փոփ աստղը։

Բրիթնին երկու որդի ունի, որոնք ծնվել են նախորդ հարաբերությունների ընթացքում, սակայն երգչուհին նրանց հազվադեպ է հանդիպում․ երեխաներն ապրում են հոր՝ Քեւին Ֆեդերլայնի հետ։ 

Բրիթնին խոսել է նաեւ իր ապրումների մասին․ պարզվում է՝ նախորդ հղիության ընթացքում փոփ աստղը դեպրեսիա է ունեցել։ Նախկինի սխալներից խուսափելու համար արտիստը ծրագրում է կենտրոնանալ իր առողջության վրա։

Աղբյուրը՝ Super

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE