«Հումորով»․ Մարգարիտա Սիմոնյանը՝ Լավրովի մոտ ընթրիքին սեղանի ձեւավորման մասին

09:00   12 ապրիլի, 2022

«RT» հեռուտաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը լուսանկար է հրապարակել, որն արվել է արտաքին գործերի նախարարությունում ընթրիքի ընթացքում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

«Լավրովի մոտ ընթրիքները մշտապես հումորով եմ անցնում։ Այս անգամ ձեւավորումն այս տեսքն ունի»,- իր տելեգրամյան ալիքում գրել է Սիմոնյանը։ Նա հրապարակմանը լուսանկար է կցել․ էլեգանտ ձեւավորումն ամբողջացնում է քարտը, որի վրա նշված է, թե սեղանին դրված ճաշատեսակներից որոնք են սանկցիաների տակ, որոնք՝ ոչ։

Ավելի վաղ Մարգարիտա Սիմոնյանն ու Տիգրան Քեոսայանը զվարճալի ձեւով էին արձագանքել իրենց դեմ սահմանված սանկցիաներին։ Զույգը որոշել էր օրինականացնել հարաբերությունները։



© NEWS.am STYLE