«Երբ տանը մենակ ես, եւ մուսադ անսպասելի գալիս է»․ Սոնա Մաթեւոսյանի համարձակ ֆոտոշարքը

11:37   12 ապրիլի, 2022

Դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը նոր ֆոտոշարք ունի, որում գրավիչ կերպարում է։

Սոնա Մաթեւոսյան

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Սոնան սպիտակ տոպ է կրում, որը համադրել է բաց գույնի տաբատի հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու բնական շպար ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ «Երբ տանը մենակ ես, եւ մուսադ անսպասելի գալիս ա։ Calvin Klein, կապ հաստատեք ինձ հետ»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Սոնան։

Սոնա Մաթեւոսյան

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Սոնան հավաքել էր մազերն ու վառ դիմահարդարմամբ էր Կերպարն ամբողջացնում էր խոշոր աքսեսուարը՝ ականջօղը։ «Եվ «Օսկարը» բաժին է հասնում․․․»,- հրապարակումը մակագրել էր Սոնան։



© NEWS.am STYLE