Բրյուս Ուիլիսը հեռանում է կինոյից. դերասանի ֆիլմերի օբյեկտիվ թոփը (մաս 2)

13:14   12 ապրիլի, 2022

NEWS.am STYLE-ը շարունակում է ձեզ ներկայացնել Բրյուս Ուիլիսի լավագույն կինոնկարները։ Եթե առաջին մասը չեք նայել, ապա, խնդրեմ, կարող եք անցնել հղմամբ։ 

Իսկ մենք շարունակում ենք...

«Սլեվինի երջանիկ թիվը»

Счастливое число Слевина

5-րդ տեղ, վարկանիշը՝ 15.8 (IMDb-7.7, Kinopoisk-8.1)

Տարեթիվը՝ 2005

Գլխավոր դերերում՝ Ջոշ Հարթնեթ, Բրյուս Ուիլիս, Լյուսի Լյու …

Հասույթը՝ 56 308 881 դոլար:

Սլեվինը անհաջող է։ Տունը կնքված է, ընկերուհին գնացել է ուրիշի մոտ ... Նրա ընկեր Նիկը հեռանում է Նյու Յորքից և առաջարկում Սլեվինին ապրել դատարկ բնակարանում։ Այդ նույն  ժամանակ Բոս մականունով քրեական հեղինակությունը որդու սպանության համար ցանկանում է հաշվեհարդար տեսնել  նախկին գործընկերոջ հետ և, ի պատասխան, «պատվիրում» է նրա ժառանգին:

«Մեղքերի քաղաքը»

Город грехов.jpg (113 KB)

4-րդ տեղ, վարկանիշը՝ 16 (IMDb-8.0, Kinopoisk-8.0)

Տարեթիվը՝ 2005

Գլխավոր դերերում՝ Բրյուս Ուիլիս, Միքի Ռուրկ, Քլայվ Օուեն …

Հասույթը՝ 158 733 820  դոլար:

Մեղքերի քաղաքը  հանցագործության անդունդ է: Այստեղ ոստիկանությունը կոռումպացված է, իսկ փողոցները՝ մահացու վտանգավոր։ Սակայն բնակիչներից մեկը փորձում է գտնել ընկերուհուն սպանողին։ Մեկ ուրիշը՝ մասնագիտությամբ լուսանկարիչ, պատահաբար ականատես է լինում ոստիկանի սպանությանը և փորձում կոծկել հանցագործությունը։

«Պինդ ընկույզ»

Крепкий орешек

3-րդ տեղ, վարկանիշը՝ 16.3 (IMDb-8.3, Kinopoisk-8.0)

Տարեթիվը՝ 1988

Գլխավոր դերերում՝ Բրյուս Ուիլիս, Ալան Ռիկման, Բոնի Բեդելիա …

Հասույթը՝ 140 767 956 դոլար:

Լոս Անջելեսի գերժամանակակից երկնաքերում ոստիկան Ջոն Մաքքլեյնը մահացու կռվի մեջ է մտնում քաղաքական ահաբեկիչների հանցախմբի հետ, որոնք պատանդ են վերցրել երկու տասնյակ մարդկանց, այդ թվում՝ նրա կնոջը։

«Վեցերորդ զգայարան»

Шестое чувство.jpg (75 KB)

2-րդ տեղ, վարկանիշը՝ 16.4 (IMDb-8.2, Kinopoisk-8.2)

Տարեթիվը՝ 1999

Գլխավոր դերերում՝ Բրյուս Ուիլիս, Հեյլի Ջոել Օսմենթ, Թոնի Քոլետ …

Հասույթը՝ 672 806 292 դոլար:

Մանկական հոգեբույժ Մալքոլմ Քրոուն բախվում է մի տարօրինակ դեպքի՝ իննամյա Քոուլին այցելում են սարսափելի տեսիլքներ՝ մահացածների ուրվականները։ Այս բոլոր մարդիկ ժամանակին սպանվել են, իսկ այժմ  նրանք երեխայի վրա են բարդում իրենց ճնշող վախերն ու հուսահատ զայրույթը:

«Քրեական ընթերցվածք»

Криминальное чтиво

1-րդ տեղ, վարկանիշը՝ 17.5 (IMDb-8.9, Kinopoisk-8.6)

Տարեթիվը՝ 1994

Գլխավոր դերերում՝ Ջոն Տրավոլտա, Սեմյուել Ջեքսոն, Բրյուս Ուիլիս …

Հասույթը՝ 213 928 762 դոլար:

Հանցավոր հեղինակություն ունեցող Մարսելլուս Ուոլեսի պարտապանների հետ բախումների և խնդիրները լուծելու ընթացքում երկու գանգստերներ Վինսենթ Վեգան և Ժյուլ Ուինֆիլդը փիլիսոփայական զրույցներ են ունենում:

Նորայր Նազարյան

 



© NEWS.am STYLE