Գարնանային․ Յուլյա Ֆինկի լուքը

19:43   12 ապրիլի, 2022

Դերասանուհի Յուլյա Ֆինկը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Յուլյա Ֆինկ

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երկու երեխաների երիտասարդ մայրիկը սեւ բլուզ է կրում, որը համադրել է պիջակի հետ։ Յուլյան արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբոջացրել են աքսեսուրաները՝ արեւային ակնոց, ականջօղեր։ Հրապարակումը մեկնաբանված չէ։

Օրեր առաջ տեղադրված կադրերում հաղորդավար Արտյոմ Կարապետյանի կինը մոխրագույն զգեստ էր կրում, որը համադրել էր սեւ երկարաճիտների հետ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը հավաքել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ խոշոր ականջօղեր, պայուսակ։ «Մոխրագույնը՝ նոր սև, իսկ ի՞նչ տեղ ունի այն ձեր զգեստապահարանում»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE