«Вечерний Ургант» հաղորդումը եթեր չի վերադառնա, մինչեւ չավարտվի հատուկ գործողությունն Ուկրաինայում

14:12   12 ապրիլի, 2022

Հայտնի է ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Вечерний Ургант» հաղորդման ճակատագիրը։ Շոուն փակ կլինի, մինչ կավարտվի Ռուսաստանի հատուկ գործողությունն Ուկրաինայում։

Մոտակա ժամանակահատվածում շոուն եթեր չի վերադառնա։ «ФАН»-ը, վկայակոչելով լրագրողի խոսքերը, որը տեղյակ է իրավիճակին, հայտնել է, որ հաղորդումը ժամանակավորապես փակ է։ Եվ դրա վերադարձի մասին եթեր հնարավոր կլինի խոսել իրադարձությունների ավարտից հետո։

Փետրվարին «Вечерний Ургант» հաղորդումը հանվել է եթերից։ Հեռուստաալիքի ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն ծրագրում փակել հաղորդումը եւ պարզաբանել են, որ շոուի թողարկումները փոխարինվել են հասարակական-քաղաքական հաղորդումներով։

«Вечерний Ургант»-ը երեկոյան շոու է, որն «Առաջին ալիքի» եթերում հեռարձակվում է 2012թ․-ի ապրիլի 16-ից։ «Late Night Show» ձեւաչափի ռուսական ադապտացված տարբերակն է։



© NEWS.am STYLE