Դեւիդ Բեքհեմն ավագ որդուն ամուսնության առիթով վինտաժային «Jaguar» է նվիրել

18:15   12 ապրիլի, 2022

Դեւիդ եւ Վիկտորյա Բեքհեմների ավագ որդին՝ Բրուքլիը, օրերս ամուսնացել է Նիկոլ Պելտցի հետ։ Տոնի առիթով ծնողները որդուն 1954թ․-ի արտադրության, ամբողջութմամբ ռեստավրացված «Jaguar XK140» են նվիրել, հայտնում է «РИА ФАН»-ը՝ վկայակոչելով Daily Mail-ին։

Բրիտանացի ֆուտբոլիս Դեւիդ Բեքհեմնը 2021թ․-ի հունիսին սկսել է ներդրումներ անել «Lunaz» ընկերությունում։ Կազմակերպութունը զբաղվում է դասական մեքենաներն էլեկտրոմոբիլների վերածելով։ Հենց այս ընկերությունն էլ պատրաստել է մեքենան, որը Բրուքլինին նվիրել են պսակադրության առիթով։

Մեքենայի ռեստավրացիային մոտ 120 վարպետ է մասնակցել։ Աշխատանքի վրա հազարավոր դոլարներ են ծախսվել։ Ֆուտոբլիստն այդ բացառիկ նվերի համար 500 հազար դոլար է վճարել։



© NEWS.am STYLE