Հղի Ռիհաննան զարդարել է ամերիկյան Vogue-ի շապիկը (ֆոտո)

19:02   12 ապրիլի, 2022

Հղի Ռիհաննան զարդարել է ամերիկյան Vogue-ի մայիսյան համարի շապիկը։ Նկարները հայտնվել են ամսագրի սոցիալական ցանցերում։ Այս մասին հայտնում է Super-ը։

Հրապարակմանը տված հարցազրույցում երգչուհին ասել է, որ մտադիր չէ ամաչել իր արտաքինից եւ հուսով է, որ կարողացել է վերաիմաստավորել, թե հղիների համար ինչն է պարկեշտ հանդերձանք եւ ինչը ոչ․

«Երբ իմացա, որ հղի եմ, մտածեցի. ես երբեք չեմ գնա հղի կանանց բաժանմունքներից որեւէ մեկում գնումներ կատարելու: Հուսով եմ, որ մենք կարողացել ենք նոր իմաստ տալ այն հարցին, թե ինչն է ճիշտ համարվում հղի կանանց համար: Իմ մարմինը հիմա անհավանական բաներ է անում, եւ ես չեմ ամաչելու դրա համար: Այս շրջանը պետք է տոնական լինի։ Պճնվելը զվարճալի է: Ես չեմ հրաժարվի դրանից միայն այն պատճառով, որ իմ մարմինը փոխվում է: Ինչու՞ պետք է թաքցնեք ձեր հղիությունը»:



© NEWS.am STYLE