22:41 12 ապրիլի, 2022Դերասանուհի Անիտա Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացրել է ոճափոխությունը։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում դերասանուհին ներկայացել է կարմիր մազերով, նախապատվությունը տվել է վառ ու արտահայտիչ շպարին։ Նա կրում է սպիտակ բլուզ, որը համադրել է նույն երանգի բաճկոնի հետ։ «Նոր փոփոխությո՞ւն , նոր եր՞գ, և լիքը լիքը նորություն՞ներ... Դեեե եկեք գուշակենք իմ նոր երգի անվանումը...», - հրապարակմանը կից գրել է Անիտան։ Իսկ երկրպագուները բազում դրական խոսքեր են ուղղել նրան․ «Սիրուն»։

Օրերս տեղադրված կադրերում դերասանուհին կրում էր սպիտակ բլուզ, որը համադրել էր վարդագույն երանգի շորտերի եւ հետքրքիր նախշերով վերնազգեստի հետ։ Նրա մազերը կիսով չափ հավաքված էին, վառ ու արտահայտիչ շպարով էր, իսկ կերպարն ամբողջացնում էին երկարաճիտները։ «Մի լսիր ոչ մեկին, ով կասի, որ դու իբր ինչ-որ բան չես կարող: Նույնիսկ ինձ: Հասկացա՞ր: Եթե ունես երազանք՝ պահպանիր այն: Մարդիկ, ովքեր ինչ-որ բան չեն կարողանում, կպնդեն, որ իբր դու նույնպես չես կարող: Նպատակ ես դրել՝ հասիր դրան: Եվ վերջ...», - գրել էր նա։