Էմբեր Հերդը Ջոնի Դեփին մեղադրել է սեռական բռնության մեջ

12:12   13 ապրիլի, 2022

Նախկին ամուսիններ Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդը կրկին հանդիպել են դատարանում։ Reuters-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում այժմ զրպարտության մասին գործ է քննվում դերասանների մասնակցությամբ, որի շրջանականերում ամուսնության հետ կապված սկանդալային մանրամասներ են բացահայտվել։

Դերասանուհին հայտարարել է, որ Ջոնի Դեփն իր նկատմամբ սեռական բռնություն է գործադրել իրենց ամուսնությունից հետո։ Նա պնդում է, որ դա տեղի է ունեցել Ավստրալիա իրենց ճամփորդության ընթացքում։ «Ավստրալիա մեկնելուց երեք օր անց նրա հետ սարսափելի բաներ են տեղի ունեցել։ Դերասանը հանել է նրա գիշերազգեստը, նրան մոտեցրել բարին ու նրա ուղղությամբ շշեր նետել։ Հետո նա նրան քարշ է տվել գետնին ու հարվածել ոտքերով։ Դերասանն ասել է, թե ցանկանում է սպանել նրան, քանի որ ատում է»,- նիստի ընթացքում հայտարարել է Էմբեր Հերդի փաստաբանը։

Դերասանուհին նշել է նաեւ, որ դեռ սիրում է նախկին ամուսնուն ու խոստովանել, որ իր համար «ցավոտ է ամբողջ աշխարհի աչքի առաջ վերապրել անցած համատեղ կյանքի մանրամասները»։



© NEWS.am STYLE