Երկրպագուները համարձակ լուսանկարը ֆոտոշոփով մշակելու պատճառով քննադատել են Քիմ Քարդաշյանին

14:12   13 ապրիլի, 2022

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին քննադատել են համարձակ լուսանկարը մշակելու պատճառով․ կադրերը, որոնցում Քիմը ներքնազգեստ է կրում, հրապարակվել են նրա ինստագրամյան էջում։ Այդ հանգամանքին ուշադրություն է դարձել Lenta.ru-ն։

Քիմը վարդագույն շորտ է կրում ու կրծկալ, հյուսքերով է։ «Ալոհա»,- հրապարակումը մակագրել է մոդելը՝ բառ, որը Հավայան կղզիներում գործածում են ողջույնի եւ հաջողության իմաստով։

Հետեւորդները նկատել են, որ լուսանկարը մշակման է ենթարկվել՝ նշելով, որ Քիմն անհաջող ձեւով է փոխել մարմնի ու ոտքերի չափսերը։ «Այս լուսանկարի հետ ինչ-որ բան այն չէ», «նա ռետուշի է ենթարկել որովայնն ու երկարացրել ոտքերը», «նրա ոտքերն այնքան մեծ են երեւում, ծիծաղելի է», «ուզում եմ Քիմին տեսնել առանց ֆոտոշոփի»,- մեկնաբանություններում գրել են օգտատերերը։



© NEWS.am STYLE