«Մերկ պառկած էի լոգարանում»․ Ջենիֆեր Լոպեսը պատմել է, թե ինչպես է Բեն Աֆելքն առաջարկություն արել իրեն

15:12   13 ապրիլի, 2022

Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը պատմել է Բեն Աֆլեքի հետ նշանադրության մանրամասները՝ այդ երեկոն «իր կյանքի ամենառոմանտիկն» անվանելով։

Jennifer Lopez

«Երբեւէ պատկերացրե՞լ եք, որ ձեր ամենամեծ երազանքը կարող է իրականություն դառնալ։ Շաբաթ օրը` երեկոյան, փրփուրով լոգանք էի ընդունում, դա իմ ամենասիրելի վայրն է երկրի վրա։ Եվ ներս մտավ սիրելիս, ծնկի իջավ ու ինձ առաջարկություն արեց։ Ես անակնկալի եկա եւ պարզապես նայում էի նրա աչքերին՝ միեւնույն ժամանակ արտասվելով ու ժպտալով, ամբողջ ուժերով փորձելով գիտակցել փաստը, որ դա կրկին տեղի է ունենում՝ 20 տարի անց։ Ես բառացիորեն կորցրել էի խոսքի ունակությունը։ Նա հարցրեց․ «Դա նշանակում է այո՞», եւ ես պատասխանեց․ «Այո՛, իհարկե, այո՛»»,- իր հույզերի մասին պատմել է Լոպեսը։

Երգչուհին վստահեցրել է, որ այդ երեկոն առհավետ կմնա իր հիշողության մեջ՝ որպես կյանքի ամենահուզական իրադարձություն։ «Դրանում ոչ մի առանձնահատուկ բան չկա, բայց դա ամենառոմանտիկ բանն էր, որ երբեւէ կարող էի պատկերացնել։ Պարզապես շաբաթօրյա լուռ երեկո տանը, երկու մարդ, որ խոստանում են հավերժ միմյանց կողքին լինել։ Երկու ամենաերջանիկ մարդիկ, որոնք իսկական սիրո համար երկրորդ հնարավորություն են ստացել»,- հավելել է Լոպեսը։

Լուսանկարները՝ Elisabetta A. Villa/Getty Images



© NEWS.am STYLE