«Բնական գեղեցկություն»․ Victoria’s Secret-ի հայ մոդել Ռուբինա Խանզադյանի լուսանկարը

18:43   13 ապրիլի, 2022

Արտասահմանում հայ ամենահաջողակ մոդելներից մեկը՝ Ռուբինա Խանզադյանը, որը հայտնի է Ռուբինա Դայան կեղծանվամբ, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Ռուբինա Խանզադյան

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում մոդելը սեւ հագուստ է կրում։ Ռուբինան հավաքել է մազերն ու բնական դիմահարդարմամբ է։ Կերպարն ամբողջացնում են խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։ Օգտատերերը շտապել են նրան դրական խոսքեր ուղղել․ «Բնական գեղեցկություն»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Victoria’s Secret-ի հայ մոդելը սեւ հագուստ էր կրում, որը բաց էր ուսի հատվածում։ Ռուբինան արձակել էր մազերն ու նախապատվություն էր տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջական էին դարձրել խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։ Հետեւորդները հիացական մեկնաբանություններ էին գրել․ «Հիասքանչ»։

 

 



© NEWS.am STYLE