Մահացել է «Խաղալիքը» ֆիլմի ֆրանսիացի դերասանը

17:14   13 ապրիլի, 2022

Կյանքի 97-րդ տարում մահացել է թատրոնի եւ կինոյի ռուս դերասան Միշել Բուկեն, հայտնում է Le Figaro-ն։

«Միշել Բուկեն կյանքից հեռացել է փարիզյան կլինիկայում չորեքշաբթի առավոտյան»,- ասված է հայտարարության մեջ։

Դերասանը հիշվել է «Խաղալիքը» ֆիլմում կատարած դերով։ Ընդհանուր առմամբ Բուկեն 111 դեր է կատարել։

Բուկեն երկու անգամ «Սեզար» մրցանակի է արժանացել «Լավագույն կինոդերասան» անվանակարգում։



© NEWS.am STYLE