Ժան-Կլոդ Վան Դամը դարձել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության դիվանագետ

13:16   14 ապրիլի, 2022

Ամերիկացի դերասան Ժան-Կլոդ Վան Դամը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության դիվանագիտական անձնագիր է ստացել, հայտնում է Actualite-ը։

Նա պարզաբանել է, որ որպես դեսպան՝ իր խնդիրն է աջակցել էկոլոգիային եւ վայրի բնության պաշտպանությանը, ինչպես նաեւ նպաստել արտասահմանյան ներդրումներին, մասնավորապես երկրի գյուղատնտեսության առումով։ «Ես հասակացա, որ երկրին առաջին հերթին կայունություն է հարկավոր։ Առայժմ քաղաքական մանրամասների մասին չեմ խոսի։ Ես արդեն շատ տեղեկատվություն եմ ստացել նախագահից ու նրա շրջապատից»,- հայտարարել է արտիստը։

Վան Դամը խոստացել է, որ կփորձի իր գործընկերներին՝ Սիվեստեր Ստալոնեին, Առնոլդ Շվարցենեգերին եւ Չեքի Չանին, ինչպես նաեւ շոու-բիզնեսի աստղերին եւ մարզիկներին համոզել Կոնգո գնալ, որպեսզի նրանք կարողանան համոզվել, որ այդ այցերն անվտանգ են։

Մինչեւ 1960թ․-ը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը Բելգիայի գաղութ է եղել։



© NEWS.am STYLE