«Էլեգանտ ու սիրուն»․ Անահիտ Սիմոնյանի ֆոտոշարքը

15:45   14 ապրիլի, 2022

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։

Անահիտ Սիմոնյան

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ բլուզ է կրում ու տաբատ։ Անահիտ Սիմոնյանն արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ Կերպարն ամբողջացրել են ոճային թեւնոցները։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր գրել երգչուհուն․ «Էլեգանտ ու սիրուն»։

Անահիտ-Սիմոնյան-Արման.jpg (189 KB)

Օրեր առաջ տեղադրված կադրերում Անահիտը պատկերված էր որդու՝ Արմանի հետ։ Մայր ու որդի ջերմ գրկախառնված էին։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու նրանց դրական խոսքեր էին գրել։

 



© NEWS.am STYLE